Բաքուն հայտարարել է, որ համաձայնվել է Լաչինի միջանցքի ու Աղդամի ճանապարհի միաժամանակ օգտագործմանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

ազերի-ԱԳՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն համաձայնվել է բացել Լաչինի միջանցքը, որն ինքն էլ ապօրինի կերպով փակել էր, պայմանով, որ զուգահեռաբար օգտագործվելու է Աղդամի ճանապարհը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, երկու ճանապարհներն էլ, ըստ ադրբեջանական կողմի, պետք է օգտագործվի Կարմիր խաչի միջոցով։

Միևնույն ժամանակ Բաքվում նշել են, որ Լաչինի միջանցքը կարող է օգտագործվի սահմանապահ ու մաքսային բոլոր օրենքների կատարմամբ։

--00—ՅՄ