44-օրյա պատերազմի ժամանակ վնասված ավտոմեքենաների սեփականատերերը փոխհատուցում կստանան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

5621e064111add31d4e47aeb2228661b_M

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, կառավարության հերթական նիստին որոշում կայացվեց փոխհատուցում տրամադրել այն քաղաքացիները, որոնց ավտոմեքենաները վնասվել են 44-օրյա պատերազմի ժամանակ։

Մասնավորապես, 88 ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխհատուցում կտրամադրվի՝ ընդհանուր 139 մլն 940 հազար դրամի չափով (88 տրանսպորտային միջոցներից 11-ը ոչնչացվել կամ մնացել է հակառակորդի դաշտում և առկա չէ, 77-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին և կարող են օգտագործվել նպատակային նշանակությանը համապատասխան):

Վերոնշյալ գումարը ՊՆ-ին կհատկացվի ՀՀ կառավարության 2023 թվականի պահուստային ֆոնդից:

--00—ՅՄ