Փաշինյանը հրաժարական չի ուզում տա, մենք ուզում ենք, կտեսնենք՝ ում ցանկությունը կիրականանա. Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Նիկոլ Փաշինյանը չի ուզում հրաժարական տալ, բայց մենք ենք ուզում, կտեսնենք, թե ում ցանկությունը կիրականանա։ Այս մասին Ազատության հրապարակում՝ ի աջակցություն Արցախի կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ ընթացքը ցույց կտա։

Սարգսյանը նշեց, որ իրավիճակը այնպիսին է, որ Արցախի գործոնը էական հանգամանք է հանդիսանալու։

Խոսելով Արցախի նախագահի հրաժարականի մասին, ՀՀ երրորդ նախագահն ասաց, որ պետք է իրեն հարցնել, թե ինչն է եղել պատճառը, քանի որ դա նրա որոշումն է։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ