Ռեալ Սոսյեդադը կրկին հետաքրքրված է Թիկնիզյանի ծառայություններով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

ֆուտ

Metaratings-ը հայտնում է, որ «Ռեալ Սոսյեդադը» կրկին հետաքրքրված է «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով։ Իսպանական ակումբը հետևում է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի ելույթներին։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։

Հունիսի 10-ին Metaratings-ը հայտնել էր, որ Թիկնիզյանը հայտնվել է «Ռեալ Սոսյեդադի» դիտակետում: Այն ժամանակ ակումբը պատրաստ էր տրանսֆերի համար վճարել 2 միլիոն եվրո։ Նաև հունիսին ֆուտբոլիստի խաղը դիտել են «Բոլոնիայի» և «Էմպոլիի» սկաուտները, որոնք պատրաստ չէին վճարել ավելի քան 2,5 միլիոն եվրո։

Ըստ աղբյուրի՝ «Լոկոմոտիվը» մերժել է գերմանական «Վերդերի» 2,5 միլիոն եվրոյի առաջարկը։ Բրեմենյան ակումբը դեռ պատրաստ չէ նոր առաջարկ անել։

Ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած վերջին 7 հանդիպումներում Թիկնիզյանը դարձել է 7 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

--00—ԼՀ