Կասեցվել է ավազի լվացման կետի ապօրինի ջրառը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

362963201_675932317897126_4391244654455553945_n.thumb_.jpg

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն իրականացրած զննման արդյունքում «ՎԱԼ ՇԻՆ» ՍՊԸ-ին պատկանող ավազի լվացման կետում հայտնաբերել են ապօրինի ջրառի դեպքեր:

Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

«Ընկերությանը պատկանող Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրի վարչական տարածքում գործող ավազի լվացման կետում առկա 1 խորքային և 1 գրունտային հորերը շահագործվել են առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։

Տեսուչները կասեցրել են խորքային հորերի ապօրինի շահագործման գործողությունները:

Իրավախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության»,- ասվում է հաղորդագրությունում։

--00—ԶՀ