Ղուկասավանում ավազի լվացմամբ զբաղվող «ՎԶԳՈ» ՍՊԸ-ում արձանագրվել է ապօրինի ջրառ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Screenshot 2023-05-18 105531

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակում է ջրային ռեսուրսների վերահսկողության ուղղությամբ իրականացվող դիտարկումները։

Արարատի մարզի Ղուկասավան բնակավայրում ավազի լվացմամբ զբաղվող «ՎԶԳՈ» ՍՊԸ-ում արձանագրվել է ապօրինի ջրառ։

Ավազակոպճային խառնուրդի լվացման նպատակով Հրազդան գետի ափին փորված ջրավազանից էլեկտրական պոմպի միջոցով կատարվող ապօրինի ջրօգտագործումը Տեսչական մարմնի կողմից կասեցվել է։

--00—ՅՄ