Բոլորիդ պիտի օգնենք, որ օր առաջ ավելի լավը դառնաք. Պապիկյանը հետևում է ատեստավորման գործընթացին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24news

Զինծառայողների ատեստավորման գործընթացին հետևելու նպատակով հուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է նաև ՊՆ այլ զորամասեր, որտեղ ատեստավորման հերթական քննության շրջանակում զինծառայողները ստուգարքներ էին հանձնում շարային պատրաստություն, կրակային պատրաստություն առարկաներից և մասնագիտական գիտելիքների  ու ծառայողական պարտականությունների իմացությունից:

zoramas

Զրուցելով զինծառայողների հետ` Սուրեն Պապիկյանը նրանց մաղթել է բարեհաջող քննություններ ու բարձր արդյունքներ։

zoramas

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ տեղեկացրել է, որ այն զինծառայողներին, որոնք չեն կարողանա հաղթահարել սահմանված նշաձողը, հնարավորություն կընձեռվի՝ ավելի լավ պատրաստվելու և կրկին ատեստավորվելու։

zoramas

Ատեստավորման հանձնաժողովի նախագահ, ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցը նախարարին զեկուցել է քննությունների ընթացքի և առաջին երկու օրերի նախնական արդյունքների վերաբերյալ։

--00—ՅՄ