Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Յանեք Փոլետի հետ․ ներկայացրել է ՀՀ-ում և Արցախում իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

photo_ishkhan_saghateyan_yonnec_polet.thumb_.jpeg

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Յանեք Փոլետի հետ։ Հանդիպմանը մասնակցել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։ Այս մասին հայտնել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակը։

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրոպայի սոցիալիստների կուսակցության և իբրև դիտորդ վերջինիս անդամակցող ՀՅ Դաշնակցության միջև հարաբերությունների զարգացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ։ 

Իշխան Սաղաթելյանը հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգային և հումանիտար իրավիճակը, ադրբեջանի շարունակական ագրեսիան և միջազգային գործընկերներից ակնկալել առավել հասցեական ու գործնական արձագանք։

Առաջիկա երկու օրերին Իշխան Սաղաթելյանի աշխատանքային այցը շարունակվելու է Եվրոպական Խորհրդարանում»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ԶՀ