Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի «Ազիզներ» կոչվող սարատեղիում տղամարդը կայծակի հարվածից մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

06650f59-fe20-4f55-bc86-3056cc683963.jpg

Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 53-ամյա Մակիդոն Ա.-ն ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին է ահազանգել եւ հայտնել, որ իր համագյուղացի 60-ամյա Վահան Մ.-ն Վարդենիկ գյուղի սարատեղիում կայծակից մահացել է եւ նրան ինքը տեղափոխել է իրենց տուն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում Վարդենիկ բնակավայրի «Ազիզներ» կոչվող սարատեղիում Վահան Մ.-ն կայծակի հարվածից տեղում մահացել է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Մարտունու քննչական բաժնի ավագ քննիչ Մարգարյանի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

--00--ԶՀ