«Հիմա Բախմուտը միայն մեր սրտերում է». Զելինսկին՝ քաղաքը կորցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

2022_04_03t195903z_736198466_rc2vft9es09z_rtrmadp_3_ukraine_crisis_zelenskiy_crimes_pic_32ratio_900x600_900x600_48326.thumb_.jpg

Ութ ամիս տևած մարտերից հետո Ուկրաինան կորցրել է Բախմուտի նկատմամբ վերահսկողությունը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Այնտեղ ոչինչ չկա։ Նրանք ամեն ինչ ավերել են։ Այսօր Բախմուտը միայն մեր սրտերում է»։

Բախմուտը գրավելու մասին ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր դեռ մեկ օր առաջ։

Նշենք, սակայն, որ Ուկրաինայի Գենշտաբը հայտարարել է, թե Բախմուտ քաղաքի համար մարտերը շարունակվում են։

 

--00—ԶՀ