ՀՀ վարչապետը, նախագահը, ԱԺ նախագահն ու նրանց ընտանիքի անդամները բժշկական օգնություն կստանան անվճար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

f6465d6ece78a4_6465d6ece78eb.thumb_.jpg

Կառավարություն այսօրվա նիստւմ նախատեսում է առանց զեկուցման ու քննարկման ընդունել որոշում, որի համաձայն՝ ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը և նրանց ընտանիքի անդամները կստանան պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն։

«Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի եվ նրանց ընտանիքի անդամների համար պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման մասին» որոշման մշակմանը, ըստ հիմնավորման, մասնակցել են Առողջապահության նախարարության ստորաբաժանումների աշխատակիցները:

Հիմնավորման մեջ նաև նշվում է, թե իրավական ակտի ընդունումը հնարավորություն կտա կանոնակարգել պետության կողմից երշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով Հայաստանի Հանրապետության նախագահի և նրա ընտանիքի անդամների (ամուսին, ծնող), Հայաստանի Հանրապետության վարչապետի և նրա ընտանիքի անդամների (ամուսին, ծնող) և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի և նրա ընտանիքի անդամների (ամուսին, ծնող) բժշկական օգնությունը և սպասարկումը։
--00—ԶՀ