Թուրքիայի ընդդիմությունը պլանավորում է զարգացնել հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

Снимок

Քեմալ Քըլըչդարօղլուի ընտրվելու դեպքում Թուրքիայի ընդդիմությունը երես չի թեքի Արևելքից և Ռուսաստանից, սակայն ցանկանում է հարաբերությունները զարգացնել Արևմուտքի հետ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավարի տեղակալ Օգուզ Սալըջը։

«Մենք խնդիրներ ունենք ԱՄՆ-ի հետ։ Կարծում ենք, որ այդ ամենը պետք է վերացնել երկխոսության միջոցով»,-ասել է Սալըջը։

Նա նշել է, որ իշխանության գալու պարագայում Քըլըչդարօղլուն պատրաստվում է անել ամեն ինչ, որպեսզի արագացնի ԵՄ-ի կազմում ընդգրկվելու գործընթացը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին:

--00—ՅՄ