Դոնալդ Թրամփը 30 օրով կարգելի Եվրոպայից մուտքն ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

թրամփ
Газета.ru-ն գրում է, որ Դոնալդ Թարմփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մարտի 13-ից ներառյալ 30 օրով կարգելի Եվրոպայից մուտքը ԱՄՆ: Բացառություն կլինի միայն Մեծ Բրիտանիան: 

Թրամփը հայտնել է, որ Եվրամիությունը չի կարողացել արդյունավետ միջոցներ ձեռնարկել նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման դեմ, ինչը հաջողվեց կատարել Միացյալ Նահանգներում:

ԱՄՆ նախագահը հայտնել է, որ երկրում ֆինանսական աջակցության հավելյալ՝ 200 միլիարդ դոլար կտրամադրվի: Իշխանությունը նաև վարկեր տրամադրիլ փոքր և միջին բիզնեսին, որոնք տուժել են կորոնավիրուսից: