Դոլարն ու եվրոն էժանացել են, ռուբլին թանկացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

861193

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 5-ին, կազմել է 386.35 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.96 դրամով: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 425.83 դրամ (նվազել է 2.61 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 487.15 դրամ (աճել է 0.26 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.02 դրամ (աճել է 0.07 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-385 դրամով, վաճառվում է 388-390 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 418-422 դրամով, վաճառվում է 429-433 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.75-4.98 դրամով, վաճառվում է 5.11-5.30 դրամով

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

Դոլարը գնվում է 385 դրամով, վաճառվում՝ 388 դրամով:

Եվրոն գնվում է 425-426 դրամով, վաճառվում է 430 դրամով:

Ռուբլին գնվում է 4.88-4.90 դրամով, վաճառվում է 5.05-5.10 դրամով:

--00—ՅՄ