Կասեցվել է ավազի լվացման կետի ապօրինի ջրօգտագործումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

343591814_229689639659751_3720307528703709514_n.jpg

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների օգտագործման ու պահպանության վերահսկողության նպատակով «ԷԼ-ԱՐ ՇԻՆ» ՍՊԸ-ում իրականացրել են դիտարկում։ Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Պարզվել է, որ Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազակոպճային խառնուրդի լվացման աշխատանքներ իրականացնող Ընկերությունն էլեկտրամատակարարող պոմպի միջոցով հարակից տարածքի մակերևութային ջրային ռեսուրսից առանց համապատասխան թույլտվության կատարել է ապօրինի ջրօգտագործում։

Տեսչական մարմնի կողմից կասեցվել է ավազի լվացման նպատակով իրականացվող ապօրինի ջրառը։

--00—ԶՀ