ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Լեռնային Ղարաբաղում խաղաղ գործընթացը դեռ ավարտին չի հասել, բայց Ռուս ուղղափառ եկեղեցին ձեռնարկում է բոլոր հնարավոր խաղաղապահ ջանքերը։
Այդ մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու հայաստանյան թեմի կառավարիչ, մետրոպոլիտ Կլինսկի Լեոնիդը։
Նշենք, որ Մոսկվայում կայացել են Պատրիարք Կիրիլի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդի եռակողմ հանդիպումները:
Այս համագործակցությունը նպաստում է երկրների և ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի հարաբերությունների հաստատմանը, - ասված է հաղորդագրության մեջ։
--00—ՍՊ