Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի, շրջել է դիրքերում, զրուցել անձնակազմի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Մարտի 10-ին  ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի, շրջել դիրքերում, հետևել մարտական հերթապահության կազմակերպմանը, զրուցել անձնակազմի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

Զորամիավորման և զորամասի հրամանատարները պաշտպանության նախարարին զեկուցել են մանրամասներ սահմանագոտու իրադրության վերաբերյալ:

Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է անձնակազմի մարտական պատրաստությամբ, կացարանային պայմաններով, լսել զեկույցներ անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

հբս

Պաշտպանության նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել հենակետերի, դիտակետերի կահավորմանը, ինժեներական և ամրաշինական աշխատանքներին:

Այցի ավարտին պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դիրքապահներին՝ բարեխիղճ ծառայության, սահմանի` իրենց վստահված հատվածը զգոն պաշտպանելու համար:

ֆնհֆգ

Սուրեն Պապիկյանը հետևել է նաև առաջնագծում իրականացվող նոր ենթակառուցվածքների կառուցման լայնածավալ աշխատանքներին։

--00—ՅՄ