ՏԻՄ ներկայացուցիչներն այցելել են դիրքեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News 

ՊՆ

5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս․ Գրիգորյանի ուղեկցությամբ տեղական ինքնակառավարման մարմինների մի խումբ ներկայացուցիչներ այցելել են մարտական հենակետեր։

ՏԻՄ ներկայացուցիչները ծանոթացել են զինծառայության իրականացման պայմաններին, դիրքերում ընթացող ինժեներական և ամրաշինական աշխատանքներին, զրուցել զինծառայողների հետ, հայտնել իրենց պատրաստակամությունն անհրաժեշտության դեպքում աջակցելու զորամիավորմանը։

--00—ՄՀ