Արցախում 6 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

1672387927_966480

]Արցախում 6 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 6 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ ամենօրյա տեղեկագրում:

Արդեն 283 երեխա ծնվել է շրջափակման մեջ:

Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 710 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 113 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

--00—ՅՄ