Սուրեն Պապիկյանն այցելել է Այրվածքաբանության կենտրոն՝ հրդեհից տուժած զինծառայողներին տեսակցելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

f074bb80-fd27-4db9-9f77-c3d6b1244513.jpg

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն՝ հունվարի 19-ին հրդեհի հետևանքով տարբեր աստիճանների այրվածքներ ստացած զինծառայողներին տեսակցելու նպատակով: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Բուժանձնակազմը պաշտպանության նախարարին մանրամասներ է ներկայացրել զինծառայողների առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ:

Զրուցելով զինծառայողների հետ` նախարար Պապիկյանը նրանց մաղթել է շուտափույթ ապաքինում:

--00—ԶՀ