Արցախից խաղաղապահների օգնությամբ դուրս են բերվել ՌԴ և այլ երկրների քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

rus-xaxaxapahner

Շրջափակման ժամանակ Արցախում մնացել են Ռուսաստանի և այլ երկրների քաղաքացիներ։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Ընտանիքները, այդ թվում՝ երեխաների հետ, արգելափակված էին մեկ ամսից ավելի։

Արցախի կառավարությունը, ռուս խաղաղապահների հետ միասին, երկար ժամանակ նախապատրաստում էր և այսօր կազմակերպել է նրանց մի մասի վերադարձը հայրենիք։ Սակայն Արցախի 120.000 քաղաքացիների, այդ թվում՝ 30.000 երեխաների համար անմարդկային շրջափակումը շարունակվում է», - նշել է նա։ 

--00—ՅՄ