ԿԽՄԿ միջնորդությամբ Լաչինի միջանցքով ևս 23 մարդ տեղափոխվել է Հայաստան, 20–ը` Արցախ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

l_8zuqptrgbb

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Հայաստանից Արցախ է տեղափոխվել 20, իսկ հակառակ ուղղությամբ՝ 23 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ տեղեկատվական շտաբից։

«Նրանք Հայաստան են տեղափոխվել ընտանիքների հետ վերամիավորվելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

--00—ՅՄ