Դնեպրում 9 հարկանի շենքի գնդակոծության զոհերի թիվը հասել է 40-ի, Դոնեցկում ևս կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

326013400_741364034371208_5556243526991968547_n

Ուկրաինայի Դնեպր քաղաքում հունվարի 14-ին տեղի ունեցած գնդակոծությունից հետո ավերվել է ավելի քան 200 բնակարան: Գտնվել է 40 մարդու մարմին: 77 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 14 երեխա:

Բնակիչներին տարհանել են գրեթե ամբողջ շենքից, նրանց համար պատրաստել են ժամանակավոր կացարաններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն:

Նա նշել է, որ որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև չգտնվեն բոլոր զոհերի մարմինները:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ