ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
Ուկրաինական զորքերի կողմից կասետային զինամթերքի օգնությամբ Գորլովկայի կենտրոնի գնդակոծության հետևանքով վնասվել է ուսումնական հաստատության շենքը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Գորլովկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոյին:
«Ուկրաինայի զինված կազմավորումները կասետային զինամթերքով գնդակոծել են Գորլովկայի կենտրոնը։ Կրթական հաստատություն է վնասվել»,- գրել է Պրիխոդկոն տեոլեգրամ ալիքում։
--00—ՅՄ