Փաշինյանը և կառավարության բարձրաստիճան պաշտոնյանները չեն մասնակցել Սուրբ Ծննդյան պատարագին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

8fd876b7-c8df-45f7-9306-3b41e96e62b4.jpg

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարության բարձրաստիճան պաշտոնյանները չեն մասնակցել Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ հոնվարի 6-ին մատուցված պատարագին։ Մայր աթոռից չցանկացան մեկնաբանել վարչապետի բացակայությունը, փոխարենը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան նշեցին. «Եկեղեցու դռները ոչ ոքի առաջ փակ չեն, հրավերով չէ»:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ նոր էր ստանձնել վարչապետի պաշտոնը, մասնակցում էր եկեղեցական տաղավար տոներին մատուցվող պատարագներին, սակայն հատկապես 2020 թվականից սկսած` Փաշինյանի և Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունները լարվեցին։ Դրանից հետո Փաշինյանը իրեն ընդգծված հեռու է պահում Հայոց առաքելական եկեղեցուց` նախընտրելով ֆեյսբուքյան գրառումները, որոնց միջոցով շնորհավորում է իր ընտրազանգվածին։

--00—ԶՀ