«Աստղիկ» ԲԿ-ի գինեկոլոգիայի բաժնի վարիչի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ․ Shamshyan.com

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

,

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարույթը նախաձեռնվել է նոյեմբերի 29-ին Երևանի շտապօգնության 5-րդ  ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացված ահազանգի փաստով։ Այդ օրը, ժամը 22։00-ի սահմաններում նշված ենթակայանից ոստիկանություն հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Նորք վարչական շրջանի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 49-ամյա Արման Նազինյանն էր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա հանկարծամահ է եղել։  Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Նազինյանն աշխատում էր «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ որպես գինեկոլոգիայի բաժնի վարիչ։

--00--ԱՀ