Էրեխես Հանդ գյուղի վերևի հատվածում ա, 3 տեղից վիրավոր, Ադրբեջանը չի թողնում, որ մտնենք, դուրս բերենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Անհետ կորած զինվորի հարազատներից մեկը ՊՆ-ի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասել է, որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մտնել իր կողմից հսկվող տարածք (Կապան, Հանդ գյուղի հատվածում), որտեղ գտնվում է իր որդին։

«Էրեխեն զանգել ա ամսի 15-ին, ընկերոջը բացատրել ա, որ ես յաչեյկից աջ եմ իջել։ Տղերքը ջոկել են, որ ճիշտ ա գալիս էրեխեն։ Ընդեղից կպել ա Սրաշենի անտենային հեռախոսահամարը, որ, իրոք, էդ ձորակում ա, ու ոչ մի քայլ էլ չի ձեռնարկվել։ Ոչ մի քայլ։ Բացարձակ։ Մենակ աշխատում ա հրամանատարական կազմը զորամասի։

Որ ես ընդեղ եմ եղել հեռախոսի SMS-ներով, ռուսներին զանգելով իմ ներկայությամբ, որ մարդիկ ուզում են մտնել տարածք, բայց Ադրբեջանը թույլ չի տալիս»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ