Ալիեւը չի ցանկանում ամբողջովին վարկաբեկել Փաշինյանին, պարզ չէ, թե ով կգա նրա փոխարեն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News     

«Ալիևը չի ցանկանում ամբողջությամբ վարկաբեկել Փաշինյանին, պարզ չէ, թե ով է գալու նրա փոխարեն և ինչ քաղաքականություն է վարելու։ Միգուցե նա շարունակի Փաշինյանի գիծը կամ կարող է գնալ ռեւանշիստական ​​ճանապարհով»,- Սերոբ Օհանյանի "Позиция" հաղորդման ժամանակ նշեց «Ռեգնում» գործակալության արևելյան խմբագրության գլխավոր խմբագիր Ստանիսլավ Տարասովը։

Տարասովը նաև կարծիք հայտնեց, որ Երևանը պետք է օգտագործեր մի այնպիսի ռեսուրս, ինչպիսին Ռուսաստանն է, բայց իրականում այն ​​փայլուն կերպով օգտագործեց Ալիևը։

Իրավիճակի պարզունակ գնահատականը և Հայաստանի իշխանությունների գավառական դիվանագիտությունը նյարդայնացնում են Մոսկվային, Փաշինյանն ամեն ինչ խորամանկ է անում։

 

--00—ԱՊ

Տեսանյութեր