ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
Վաշինգտոնում գտնվող ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը ռուսական պետական լրատվամիջոցների, այդ թվում՝ ՏԱՍՍ-ի և «Ռոսիա 24»-ի թղթակիցներին որոշ մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ում անցկացրած բանակցությունների բովանդակության մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
Նա չի նշել, թե կոնկրետ ում հետ է հանդիպել, չնայած ոչ պաշտոնապես հաղորդվել էր, որ նա հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆի հետ։
Այնուամենայնիվ, Դմիտրիևն իր հանդիպումները գնահատել է դրական։
«Մենք լիովին հստակ տեսնում ենք, որ նախագահ Թրամփի վարչակազմը, ի տարբերություն նախագահ Բայդենի, տրամադրված է հարցերի լուծման ուղղությամբ։ Նրանք իրենց չափազանց հարգալից են պահում, նրանք հասկանում են Ռուսաստանի դիրքորոշումը, շատ հարցեր են տալիս, փոխզիջումներ գտնում», - ասել է նա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ