«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները դատարանից վերադարձված կալանավորված անձի մոտից հայտնաբերել են հեռախոս

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

.

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն ապրիլի 2-ին՝ ժամը 19։40-ի սահմաններում, ըստ սահմանված կարգի, ամբողջական խուզարկության են ենթարկել դատարանից վերադարձված կալանավորված անձ Լ․Ա․-ին։ Վերջինիս գոտկատեղում պատրաստված թաքստոցից ծառայողները հայտնաբերել են բջջային հեռախոս։ 

Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

--00--ԱՀ