Միքայել Բադալյանի կալանքը երկարացվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

միկա

«Միքայել Բադալյանի կալանքի ժամկետը երկարացվեց 20 օրով», - տեղեկացրել է Բադալյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Փաստաբանը մինչ որոշումը հրապարակելը հայտարարել էր, որ դատական նիստում քննիչը չի կարողացել որևէ կերպ հիմնավորել, թե ինչու Միքայել Բադալյանը պետք է շարունակի մնալ նախնական կալանքի տակ։

Նշենք, որ բլոգեր Միքայել Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը։ 

--00--ԱՀ