Ընդդիմությունը փակելել է ԱԳՆ-ի մուտքերը՝ ճեղքելով ոստիկանական շղթան․ բողոքի ակցիա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

«Նիկո՛լ, դավաճա՛ն», «Առանց թուրքի Հայաստան» վանկարկումներով ընդդիմադիրներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ արտաքին գործերի նախարարության մոտ․ ցուցարարները փակել են մուտքերն ու շրջափակել շենքը։

«4 նախարարությունների մուտքերը պետք է փակել, քանի որ նրանք այլևս հային չեն ծառայում։ ԱԳՆ-ն իր գործակալ նախարարով թուրքի սպասարկու են։ Էս շենքը հայկական շահի հետ կապ չունի»,-ասհայտարարեց Իշխան Սաղաթելյանը։ 

Կարգը պահող ոստիկանների և ցուցարարների միջև հրմշտոց է սկսվել։

Հիշեցնենք՝ «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները վաղ առավոտյան հավաքվել էին Ֆրանսիայի հրապարակում և շարժվել ԱԳՆ-ի շենք մոտ՝ բողոքի ցույցի։ Երեկոյան հանրահավաք է լինելու։

--00—ԼՄ

Տեսանյութեր