ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Հայրենիքն» ու «Մեկ Հայաստանը» համատեղ հուշագիր կստորագրեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News 

քաղաքական

Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան», Արթուր Վանեցյանի «Հայրենիք», Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստան» և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները շաբաթ կամ կիրակի օրը պատրաստվում են հագործակցության հուշագիր ստորագրել։ Այս մասին հայտնում են 24News-ի իրազեկ աղբյուրները։

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ընդդիմադիր կուսակցությունների այս նոր ձևավորվող քառյակը նաև համատեղ գործողությունների ծրագիր է մշակելու, ինչպես նաև հանդես է գալու համատեղ հայտարարությամբ։ 

Հայաստանում ընդդիմադիր քառյակի ձևավորման փորձ արդեն եղել է 2013  թ-ին, որին այն ժամանակ մասնակցում էր նույն ԲՀԿ-ն, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն։ Այն քաղաքականապես դադարեց գոյություն ունենալ այն պահից, երբ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից օրեր անց Գագիկ Ծառուկյանը որոշեց դուրս գալ քաղաքականությունից։

--0--ԿԿ