Ռուս համանախագահը կշարունակի աշխատել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

․

Ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը կշարունակի աշխատել Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցերում։ Այս մասին հայտնել  է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը վճռական է աջակցելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը և Մոսկվան հույս ունի, որ Բաքուն ու Երևանը կաջակցեն նրա աշխատանքին», - նշել է Զախարովան։

--00--ԱՀ