Կուրորեն մտել են հայ-թուրքական խաբկանքի մեջ. պետք է դուրս գալ այս հոգեբանական ճգնաժամից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

Հայաստանի իշխանությունները կուրորեն մտնում են հայ-թուրքական խաբկանքի խորամանկության մեջ։ Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նա նշել է, որ չպետք է թույլ տալ, որ Հայաստանը թուրքացվի և Արցախը հայաթափվի։

«Նոր Ցեղասպանություն է մեզ սպասվում, և մենք պարտավոր ենք համախմբված լինել ու դնել մեր պահանջները»,-ասել է նա։

--00--ՍԳ