Այսպիսի պարտությունները շարունակական են լինելու, պետք են փորձառու մարդիկ. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Պաշտպանության նախկին նախարար, Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների մասնակից Սեյրան Օհանյանն այսօր մասնակցել է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին և հանդես եկել ելույթով, որի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունը ձախողել է արտաքին քաղաքականությունը:

«Մեկ բան կարող եմ ասել. այս պատերազմում հայկական բանակը, արժանի հայոց գեներալներն ու զինվորները չեն պարտվել: Պարտվել է իշխանությունն իր անգրագետ կազմակերպած գործողություններով»-հայտարարել է Օհանյանը և հավելել, որ իշխանության պարտության պատճառներից մեկն էլ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, ուժերն ու միջոցները ճիշտ չդասավորելու ու չգնահատելու պատճառ էր նաև:

«Մենք ունեցել ենք առաջին գծում 283 կմ կահավորված, ինժեներական սարքավորումներ և միայն 2 վայրում, մոտավորապես 20 կմ-ում է եղել ճեղքվածք, մխրճում հակառակորդի կողմից, և մենք պարտավոր էինք, և ես համոզած եմ, որ կարող էինք այնպես անել, որ այդ մխրճված հատվածում հակառակորդը չկարողանար խորանար հատկապես լեռնաանտառային պայմաններում:

Եվ այս պահին, սիրելի՛ հայրենակիցներ, ուզում եմ իմ և ձեր բոլորի խոնարհումը արտահայտել արժանի հրամանատարների և արժանի զինվորիների հերուսությունների առջև, այն մարդկանց, ովքեր իրենց քաջագործություններով, այնուամենայնիվ, պաշտպանել են մեր ժողովրդի արժանապատվությունը: Եվ եթե այսօր էլ հանկարծ անհրաժեշըտություն լինի, անկախ ինչպիսի ղեկավարություն է, նրանք կարողանալու են մեր երկիրը պաշտպանել»,-ասել է Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախկին նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ ոչ թե պատերազմում կրած պարտությունն է, որ ստիպում է մտածել իշխանափոփոխության մասին, այլ նրանց ոչ արդյունավետ կառավարումը, և այն համոզմունքը, որ այսպիսի պարտությունները շարունակական են լինելու, և պետք են փորձառու մարդիկ:

Սեյրան Օհանյանը նաև հայտարարել է, որ պաշտպանում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը՝ քաղաքական որևէ գործունեություն չծավալելով:

--00—ԼՄ