Հովհաննես Իգիթյանը Լիտվայում ՀՀ դեսպան է նշանակվել

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 22,  24 News         

Իգիթյան

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով Արմեն Մարտիրոսյանը հետ է կանչվել Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրից։

Ալեն Սիմոնյանի մեկ այլ հրամանագրով՝ Հովհաննես Իգիթյանը նշանակել Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս):

--00--ԱՀ