Լինկևիչուսը ԼՂ հարցով առարկայական բանակցությունների հույս է հայտնել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,  24News

Լիտվայի ԱԳՆ

Լիտվայի Արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը հույս է հայտնել, որ ավելի քան 10 ժամ տևած քննարկումների արդյունքում կրակի դադարեցման համաձայնություն ձեռք բերելուց հետո Հայաստանն ու Ադրբեջանը կվերադառնան առարկայական բանակցությունների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լիտվայի ԱԳ նախարարը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«14 օր տևած ծանր մարտեր, արդյունքում զգալի կորուստներ, խաղաղ բնակիչների շրջանում զոհեր, տուժածներ: 10 ժամ տևած բանակցություններ: Հույս ունեմ, որ հրադադարը կպահպանվի և Հայաստանն ու Ադրբեջանը կվերադառնան առարկայական բանակցությունների՝ բարի կամքի ոգով և ԵԱՀԿ հովանու ներքո»,- նշել է Լինկևիչուսը:

--00--ԱԹ