Թուրքական լիրան հերթական ռեկորդային անկումն է գրանցել 

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16,  24 News

լիրա

Թուրքական դրամը՝ լիրան, հերթական ռեկորդային անկումն է գրանցել։ Ինչպես հայտնում է ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունը, լիրան արժեզրկվել է՝ հասնելով 15,21-ի մեկ դոլարի դիմաց։ 

Թուրքական լիրան տարվա սկզբից երկու անգամ դեվալվացիայի էր ենթարկվել, որը վերջին շրջանի թուրքական արժույթի ամենախոշոր անկումն է եղել։ Դեռ հունվար ամսին մեկ ամերիկյան դոլարի դիմաց սահմանված էր 7,3 լիրա։

--00—ՄՀ