Հունաստանում ՀՀ դեսպանությունը կզբաղվի Սալոնիկում ադրբեջանական սադրանքով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

1_0

Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացված է Սալոնիկ քաղաքում ադրբեջանական քարոզչական սադրանքի մասինև կզբաղվի այդ հարցով:

«Դեսպանությունը իրենից կախված ամեն միջոց գործադրում է համայնքային կառույցների հետ միասին, որպեսզի այդ սադրանքը չեզոքացվի եւ ապագայում չկրկնվի»,-ասվում է  պաշտոնական հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, Հունաստանի Սալոնիկ քաղաքում քաղաքային ավտոբուսների վրա  տեղադրվել է Շուշի քաղաքի պատկերով գովազդ՝ ադրբեջանական տարբերակով, «Շուշա» գրառմամբ։ Այն հարուցել է հայկական համայնքի զայրութը,   նրանք պահանջել են հեռացնել այս գովազդը։

--00—ԼՄ