ՌԴ փոխվարչապետն ու Ալիևը Բաքվում հանդիպել են

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24,  24 News

օվերչուկ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի կայքը։

Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում։  Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենա ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։

  --00—ՄՀ