Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն այցելել է Բաքվի ամոթալի «Ռազմավարի պուրակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

Յուշչենկո

Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է, որ ուկրաինական պատվիրակությունը այցելել է Բաքվի աղմուկ հանած «Ռազմավարի պուրակ»: Այս մասին հաղորդում է Infoteka24-ը: Ուկրաինական պատվիրակության կազմում է եղել նաև նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն, ով լուսանկարվել է ադրբեջանցի «փոքրիկ ռազմիկների» հետ:

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո բացված սկանդալային «Ռազմավարի պուրակ»-ը տարբեր երկրների կողմից քննադատության արժանացավ իր հրեշավոր տեսարանների համար:

--00--ԱԹ