Կառավարության մոտից բերման է ենթարկվել 2 քաղաքացի` ոստիկանների պահանջը չկատարելու հիմքով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

 

Հասարակական

Այս պահի դրությամբ կառավարության մոտից բերման է ենթարկվել 2 անձ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար`այն է`Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Այս մասին 24News-ին հայտնեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ այսօր ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները բողոքի ակցիա էին փորձում իրականացnել կառավարության շենքի դիմաց։ Բողոքն ուղղված էր Նիկոլ Փաշինյանի կողմից Լիտվայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած հայտարարությանը, Շուշիում վերջին 30 տարվա ընթացքում շինարարության մասին:

Կարմիրբերետավորները ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներին բերման ենթարկեցին լրագրողներին հարցազրույց տալու պահին ։

--00--ԿԿ