«Ֆիզգորոդոկում» ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով երկու անձ է բերման ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

ոստիկանություն

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) Ալիխանյան փողոցից երկու անձ բերվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Այս մասին 24news-ին հայտնում են Ոստիկանությունից:

Նշենք, որ իբրև «Ֆիզգոռոդոկ» հայտնի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ են: Բնակիչների պնդմամբ՝ այդ գործընթացը հակաօրինական է։ Բնակիչների ու ոստիկանների միջև այսօր քաշքշուկ էր տեղի ունեցել։

--00--ԱԹ