ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
Արդյո՞ք կամավոր-պարտադրանք չէ, երբ աշխատող քաղաքացուն երկընտրանքի առաջ եք դնում՝ պատվաստվել կամ ամիսը երկու անգամ սեփական միջոցներով ՊՇՌ թեստ հանձնել։ Հաճախ տրվող այս հարցին ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է.
«Հայաստանի Հանրապետությունում պատվաստումները կամավոր են։ Սակայն, հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության վտանգավորությունն ու բարձր վարակելիությունը, առաջարկվում է պատվաստվել ռիսկի խմբերում գտնվող անձանց՝ վիրուսի շրջանառությունը հնարավորինս նվազեցնելու նպատակով։ Ուսուցիչներն ընդգրկված են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ռիսկի խմբում։ Մեկ անգամ ևս անհրաժեշտ է նշել, որ առաջարկվող նախագծով որոշակի սահմանափակումներ առաջարկվում են, ոչ միայն ուսուցիչների, այլև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների աշխատակիցների և այլ անձանց համար»:
--00--ԱԹ