Դանակահարված ավագանու անդամի վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News   

Անտոնյան

Օգոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 1։00-ի մոտակայքում, մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել են նրան։ Անտոնյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հարուցվել է քրգործ։ Այս մասին ասված է «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Արմեն Գալջյանի տարածած հայտարարությունում։

«Նախնական գնահատականով կատարվածը կարող է կապ ունենալ Արման Անտոնյանի ավագանու գործունեության հետ, այլ  մանրամասներ այս պահին չեմ ցանկանում հաղորդել, որպեսզի չխանգարեմ նախաքննության ընթացքին։ «Իմ քայլը» խմբակցությունը խստորեն դատապարտում է կատարվածը»,- նշված է հայտարարությունում։ 

 --00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս