Նախագահը Մինաս Լուրյանը պարգևատրել է Երախտագիտության մեդալով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News 

Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահի հրամանագրով Վենետիկի հայկական մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի տնօրեն Մինաս Լուրյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

Համապատասխան փաստաթղթում ասվում է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը.

Հայկական մշակութային ժառանգության պահպանման, հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Վենետիկի հայկական մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի տնօրեն Մինաս ԼՈՒՐՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով»:

--00—ՄՀ