Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել գերեվարված 15 հայ զինվորականների

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

գերի

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 15 գերեվարված հայ զինվորականների: Այս մասին հայտնում է Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը:

Հայ զինվորականներին Ադրբեջանը վերադարձրել է ականապատ տարածքների քարտեզների դիմաց:

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է, որ փոխանցումը տեղի է ունեցել վրաց-ադրբեջանական սահմանին՝  Թբիլիսիի պաշտոնատար անձանց աջակցությամբ:

Հայկական կողմից դեռ պաշտոնական հաստատում չկա: 

--00--ԱԹ