ԱՄՆ կողմից Հայաստանին տրվող ռազմական աջակցության ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

ԱՄՆ պետդեպ

Քաղաքագետ Նարեկ Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«2022թ. ֆիսկալ տարվա համար ԱՄՆ Պետդեպը նախատեսում է Հայաստանին տրամադրել աջակցություն հետևյալ ծավալներով`

- 23,4 մլն դոլար` օգնություն ժողովրդավարության ու շուկայական տնտեսության զարգացման համար,

- 6 մլն դոլար` թմրանյութերի դեմ պայքար և աջակցություն իրավապահ մարմիններին, 

-600 հազար դոլար` ռազմական օգնություն։

2020թ. ֆիսկալ տարվա համեմատ, երկրորդ ու երրորդ կետերով նախատեսվող օգնությունը համեմատաբար նվազել է, իսկ առաջին կետով` անփոփոխ է»։

Նշենք, որ վերջին 20 տարվա ընթացքում ԱՄՆ կողմից Հայաստանին և Ադրբեջանին տրամադրված ռազմական աջակցության ծավալների հավասարակշռությունը խախտված է: 2000-2020թթ. ԱՄՆ-ն Հայաստանին տրամադրել է շուրջ 212մլն դոլար աջակցության, իսկ Ադրբեջանին՝ մոտ 419մլն դոլար: Ընդ որում, տրամադրվող աջակցության ծավալների տարբերությունը զգալիորեն մեծացել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք (2017-2021թթ․)՝  Հայաստանը ստացել է 16.1 մլն, իսկ Ադրբեջանը՝ 105 մլն դոլար օգնություն:

--00--ԱԹ