ANCA-ն կոչ է արել անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի կողմից ռազմական աջակցությունն Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

ANCA

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, այսօր առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին ծավալված մարտական գործողությունների ֆոնին, կրկին դիմել է Կոնգրեսին` կոչ անելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի կողմից ռազմական աջակցությունն Ադրբեջանին:

«Հաշվի առնելով այս առավոտ Ադրբեջանի վերսկսած հարձակումները Հայաստանի վրա` առավել քան երբևէ  անհրաժեշտ է, որ Կոնգրեսն անհապաղ դադարեցնի  ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանի 
սրիկա, ռասիստ, նավթով հարուստ Ալիևի բռնապետությանը»,- ասված է հայտարարությունում:

Հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ընթանում են տեղային մարտեր: Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

Ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս հինգ զինծառայող վիրավոր են։

--00—ՄՀ